Մեր բանակի կայացումը սկսվել է ավելի վաղ, քանի որ Հայաստանի սահմանների վրա ավելի վաղ էին ադրբեջանի կողմից հարձակումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց 1991-1992թթ ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը: «1991թ-ի մայիսի 4-ին ստեղծվել էր պաշտպանության կոմիտեն, որը ապահովելու էր երկիրը արտաքին և ներքին հարձակումներից: Ես հպարտորեն եմ միշտ ասում, որ Հայաստանի Հանրապետությունում ամենակայացած համակարգը բանակն է, որը կատարում է իր վրա դրած պարտականությունը՝ պաշտպանել մեզ մեր թշնամիներից»:
Ադրբեջանն ավելի մարդաշատ է և ավելի շատ զենք է ունեցել՝ հայտնեց Վահան Շիրխանյանը, բայց « մեր դեպքում հաղթեց հայրենասիրական ոգին: Հայերը եթե պայքարում էին իրենց պատկանող հողերի համար, ապա ադրբեջանցիներն ուղղակի կռվում էին ինչ-որ հողեր զավթելու համար»:
Ադրբեջանի հետ պատերազմը դեռ չի ավարտվել, հայտնեց Վահան Շիրխանյանը: «Կա մի կանոն. պատմությունը կրկնվում է, և մենք պետք է այդ կրկնությանը պատրաստ լինենք: Պատերազմը դեռ անավարտ է: Ադրբեջանցիներն իրենց առջեւ խնդիր ունեն Ղարաբաղը հետ վերցնելու: Ադրբեջանը մեզանից հող է գողացել և դրա վրա կառուցել է իր պետությունը: Նա հիմա վախենում է իր տարածքներն ու պետությունը կորցնելուց»: