տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանի հետ հարաբերությունները ֆունդամենտալ են. Բելառուսի նախագահ

Ադրբեջանի հետ հարաբերությունները ֆունդամենտալ են. Բելառուսի նախագահ

129
0

85022

Բելառուսն ու Ադրբեջանը մոտ են մեկը մյուսին և ունեն ֆունդամենտալ հարաբերություններ: Այս մասին այսօր հայտարարելէ  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ժամանել է Բաքու՝ ներկա գտնվելու Եվրոպական խաղերի բացմանը: Հաղորդում է Belta գործակալությունը:

Բելառուսի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել մարզական այս միջոցառման նախապատրաստական աշխատանքները:

«Դուք ընդամենը երկու տարի ունեիք նախապատրաստվելու խաղերին: Դա տեղի չէր ունենա, եթե մինչ այդ աշխատանք տարված չլիներ: Մենք չէինք կասկածում, որ կստացվի, բայց որ այսքան գեղեցիկ… Դա մեզ ապշեցրել է», — ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահն ասել է, որ չէր կարող այսօր չգալ այստեղ, քանի որ նախկինում էլ է հանդես եկել եվրոպական մայրցամաքում օլիմպիական նման ծավալների մարզական միջոցառման անցկացման օգտին: