Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կրկին հրաժարվել է աջակցություն հայտնել Հայաստանին՝ հայ-ադրբջանական շփման գոտում ադրբեջանական սադրանքների հարցում: Նա բավարարվել է ընդհանուր, ոչինչ չասող հայտարարությամբ:
Լրագրողի այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի արձագանքում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածությանը, Բորդյուժան ասել է, որ ՀԱՊԿ-ն, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ն տարածել են հայտարարություններ այդ հակամարտության վերաբերյալ:
«Այդ հայտարարություններում ՀԱՊԿ-ն բացեիբաց ներկայացրել է իր դիրքորոշումը: Դուք մեզանից ռազմական արձագանք եք ուզում։ Ոչ, դա հնարավոր չէ, քանի որ հակասում է ՀԱՊԿ կանոնադրությանը: Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Համանախագահները միասին են աշխատում այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Ռուսաստանը, որպես նախագահող երկիր, օգոստոսին հրավիրել էր Սոչի Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին՝ հանդիպելու Պուտինի հետ: Այդ հանդիպման ժամանակ շեշտվել է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Դա է նաև ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը», — ասել է Բորդյուժան: