տուն Լուրեր Ադրբեջանի այս գործողությունները 1994թ-ից այս կողմ կարելի է համարել աննախադեպ....

Ադրբեջանի այս գործողությունները 1994թ-ից այս կողմ կարելի է համարել աննախադեպ. Դավիթ Բաբայան

127
0

davit babayan

Սահմանում իրավիճակը լարված է, և հակառակորդը ոչ թե ինչ-որ հատվածներով  է խախտում զինադադարը, այլ՝ սահմանի գրեթե ողջ երկայնքով: Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են միջազգային հանրությանը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի այս գործողությունները  1994թ-ից այս կողմ կարելի է համարել աննախադեպ:   Դավիթ Բաբայանի փոխանցմամբ` հակառակորդի կողմից կիրառվել են տարբեր տիպի ծանր զինատեսակներ, սակայն ստացել են համարժեք պատասխան:

«Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանի նման պահվածքը, նման աքլորությունը չի կարող լինել միայն Ադրբեջանի նախաձեռնությունը: Ըստ երևույթին` նրա մեջքին կանգնած են որոշ ուժեր` մասնավորապես` Թուրքիան: Այսպիսի զարգացումները, հատկապես` Վաշինգտոնում տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում, որտեղ քննարկվում են կարևորագույն հարցեր, իսկ Ալիևը գնում և հանդես է գալիս որպես ահաբեկիչ, արդեն ահազանգ են բոլորի համար», -ասաց  Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է համարժեք գնահատականի արժանանա:

Նշենք, որ իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խիստ լարված է: ՀՀ ՊՆ -ից պարբերաբար տեղեկատվություն են տարածում իրավիճակի վերաբերյալ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ երկու կողմներն  էլ ունեն զոհեր: Այս պահին հայտնի է, որ հայկական կողմից սպանվել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավորվել են:

ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան 

Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել

Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ

Մարտական գործողությունները շարունակվում են. ՀՀ ՊՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա

Մարտունու պաշտպանական ուղղությամբ հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վ. Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել են