տուն Լուրեր Ադրբեջանի ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները պատրաստվում են բողոքի ակցիայի

Ադրբեջանի ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները պատրաստվում են բողոքի ակցիայի

94
0

832804-320x228

Մանաթի մոտ 100 տոկոսով արժեզրկումն ավելի է խորացրել Ադրբեջանի բնակչության մեծամասնության խնդիրները:

Ինչպես միշտ, ավելի շատ տուժել են քաղաքացիների խոցելի շերտերը` թոշակառուները, բազմանդամ ընտանիքները, հաշմանդամները, միայնակ մայրերը:

Ադրբեջանի կառավարությունը օրերս 10 տոկոսով ավելացրել է աշխատանքային թոշակների բազային մասը, ինչպես նաեւ, այսպես կոչված, նախագահական թոշակը` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների համար:

«Ազադլըգ» թերթի հաղորդմամբ Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների հասարակական միության ղեկավար Էթիմադ Ասադովը հայտնել է, որ իշխանությունները մոռացել են ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին, քանի որ թոշակների բարձրացումը նրանց վրա չի տարածվել:

Նրա խոսքով` չնայած թոշակների 10 տոկոսով բարձրացումը հատկապես հաշմանդամների խնդիրները չի լուծում, սակայն, ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին նման բարձրացումից զրկելը ոչ միայն ավելի է խորացնում նրանց կարիքները, այլեւ վիրավորում է ղարաբաղյան պատերազմում արյուն թափած եւ հաշմանդամ դարձած 11 հազարից ավելի մարդկանց, որոնց թոշակի մեծ մասն այսօր գնում է թանկացած դեղամիջոցներ ձեռք բերելու վրա:

«Մանաթի արժեզրկումից հետո դեղերի գները երկու անգամ բարձրացել են, եւ շատ դեղամիջոցներ մեզ համար անհասանելի են դարձել: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների մեծ մասը գտնվում է շատ վատ վիճակում», -թերթին հայտնել է Հայրենական պատերազմի հաշմանդամների հասարակական միության ղեկավար Ֆիրուդին Մամեդովը:

Թերթը գրում է, թե առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի իշխանութունն անտեսում է ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին, եւ դա արվում է ոչ միայն նախագահական մակարդակով, այլև իրեն բացահայտ ցույց է տալիս բոլոր բնագավառներում:

Ըստ թերթի` Ադրբեջանի «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով խորհրդային բանակում ծառայությունից հետո Ղարաբաղում հաշմանդամ դարձած զինծառայողների կարգավիճակը դեռ 10 տարի առաջ հավասարեցվել է ժամկետանց` պայմանագրային զինծառայողների կարգավիճակին, սակայն, այդ որոշումը մինչ այժմ թաքցվում է ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներից, եւ նրանց արյան փողը յուրացնում են ֆինանսական ու ապահովագրական մարմինները:

«Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների խնդիրները բազմաթիվ են: Այդ խնդիրներով չի զբաղվում նաեւ Ադրբեջանի օմբուդսմենը: Այդ է պատճառը, որ ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները որոշել են հունվարի 30-ին երթ կատարել Նախագահական նստավայր եւ բողոքի ակցիա անցկացնել», -գրում է թերթը` չբացառելով, որ իշխանությունները, հնարավոր , այն արգելելու պատրվակ գտնեն:

artsakhpress.am