տուն Լուրեր Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է հետաքննություն սկսել Ալիևի ընտանիքի դեմ

Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է հետաքննություն սկսել Ալիևի ընտանիքի դեմ

128
0

d50779ca3438021903730882bbc47e78

Ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է երկրի դատախազությանը՝ պահանջելով հետաքննել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին վերաբերող սկանդալային Պանամական փաստաթղթերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը` Radioazadlyg-ը:

«Ագզային խորհուրդը պահանջում է գլխավոր դատախազությունից հետաքննություն սկսել և դրա ընթացքի ու արդյունքների մասին հանրությանը տեղյակ պահել»,- ասված է Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի հայտարարությունում։

Ընդդիմությունը հիշեցնում է, որ ո՛չ Իլհամ Ալիևը և ո՛չ էլ կինը՝ Մեհրիբան Ալիևան, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հայտարարագրերում չեն նշել օֆշորային ընկերություններից ստացվող եկամուտների և ունեցվածքի մասին։ Նշվում է, որ ըստ ադրբեջանական օրենսդրության` վերոնշյալը իրավական լուրջ հիմք է՝ չեղյալ հայտարարելու նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է մի հոդված, որում փաստեր են բերվում, որ Ալիևի ընտանիքը գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով Վիրջինյան կղզիներում իրականացրել է միլիոնավոր ֆունտ ստեռլինգ արժեցող տարբեր գործարքներ, չափազանց թանկարժեք անշարժ գույքի ձեռքբերում Ալիևի դստրերի համար և այլն: