Թուրքիան Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք ընկալում է որպես անձնական սպառնալիք, թուրքական լատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից երկրներում «գոյություն ունի» հայկական լոբբի:
«Դժբախտաբար, չնայած նրան, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, մյուս համանախագահող երկրները, ինչպիսին է Ռուսաստանը, հանդես են գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Անկարայի մասնակցության դեմ»,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները պետք է ավելի ակտիվորեն մասնակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։