տուն Լուրեր Ադրբեջանի ավարտական դասարաններում կան աշակերտներ, որոնք գրել-կարդալ չգիտեն

Ադրբեջանի ավարտական դասարաններում կան աշակերտներ, որոնք գրել-կարդալ չգիտեն

99
0

841217

Ադրբեջանի ուսումնական հաստատությունների ընդունելության պետական հանձնաժողովը երկրի դպրոցներում ավարտական քննությունների ժամանակ բացահայտել է 100-­ից ավելի աշակերտների գրել­կարդալ չիմանալու փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ԱՊԱ լրատվական գործակալությունը, հանձնաժողովը բացահայտել է, որ 9 եւ 11­րդ դասարանների աշակերտների մեջ կան ոչ միայն ուսումնական նվազագույն ծրագիրը չյուրացրած, անգամ գրել եւ կարդալ չիմացող աշակերտներ: «11-­րդ դասարաններում հայտնաբերվել է 24, 9-­րդ դասարաններում` 46 գրել­կարդալ չիմացող աշակերտ: Այդ վիճակագրությունը բացահայտվել է քննությունների ղեկավարների արձանագրությունների հիման վրա: Եթե հաշվի առնենք, որ նման դեպքեր պարզապես չեն նշվում քննություն ընդունողների մեծ մասի արձանագրություններում, ապա կարելի է ենթադրել, որ այդ փաստերի թիվն իրականում ավելի շատ է, իսկ իրավիճակն ավելի ողբալի է», ­նշել է հանձնաժողովը` տարակուսանք հայտնելով, թե ինչպես են այդ աշակերտները հասել մինչեւ 9­րդ եւ 11­րդ դասարաններ: Հանձնաժողովը նաեւ հայտնել է, որ դպրոցները գերազանց գնահատականներով ավարտած շրջանավարտների 50 տոկոսից ավելին չի կարողացել բավարար գնահատական ստանալ ընդունելության քննություններից: «Շրջանավարտների միայն 48,46 տոկոսն է, որոնք ավարտական վկայականում գերազանց գնահատական են ունեցել, կարողացել բավարար եւ լավ հանձնել քննությունները: Դա յան բանի ցուցանիշն է, որ դպրոցներում ցածր գնահատականները օբյեկտիվ են, իսկ բարձրերը` ուռճացված», ­ասվում է հանձնաժողովի զեկույցում: Կայքը հայտնում է, որ վերջին 11 տարիներին Ադրբեջանում դպրոցների շրջանավարտների թիվը 35 հազարով նվազել է, ինչը խոսում է այն մասին, որ նվազագույնն այդքան երեխաներ հեռացել են դպրոցից: