Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր քննարկելու համար պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, փոխանցում է Ռիա Նովոստին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար համանախագահները հույս ունեն հանդիպել երկու երկրների արտգործնախարարների հետ: