Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Պեդրո Ագրամունտի գլխավորած ԵԽԽՎ պատվիրակությանը, հաղորդում է report.az-ը:
Կողմերը քննարկել են համագործակցությունը Ադրբեջանի և ԵԽԽՎ միջև, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնահարցը:
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտված է, և որ Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի Ղարաբաղից: