Էներգետիկ ծրագրերի իրագործման հարցում Ադրբեջանն առաջ է անցել Եվրոպայից: Խոսքը, մասնավորապես գնում է TANAP նախագծի մասին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով` այն ժամանակ, երբ Եվրոպան ոչինչ չէր անում Nabucco նախագիծն իրականացնելու համար, Ադրբեջանը սկսեց իրականացնել TANAP-ը, որում Թուրքիան ունի իր մասնաբաժինը:
Այս գազատարի նախնական թողունակությունը կազմում է 16 մլրդ խորանարդ մետր: 6 միլիարդը բաժին կհասնի Թուրքիային, 10-ը` Եվրոպային:
Թուրքիան գազ կստանա 2018 թվականից, Եվրոպան` 2020-ից: