տուն Լուրեր Ադրբեջանը ԵԱՀԿ-ում կարող է հայտնվել մեկուսացման մեջ. Ավստրիայի նախագահ

Ադրբեջանը ԵԱՀԿ-ում կարող է հայտնվել մեկուսացման մեջ. Ավստրիայի նախագահ

90
0

heinz_fischer

Բրիտանական The Business Year ամսագրին տված հարցազրույցում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերանայի ԵԱՀԿ-ի նկատմամբ իր մոտեցումը, այլապես կհայտնվի մեկուսացման մեջ:

2017թ.-ն ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելու է Ավստրիան: Այդ համատեքստում Հայնց Ֆիշերը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա քննադատության է ենթարկել Ադրբեջանին` Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ և կոչ է արել հաշվի առնել գրասենյակի վերաբացման հնարավորությունները:

Նա ափսոսանք է հայտնել, որ Բաքվում անցած տարվա հուլիսին որոշվել է փակել ԵԱՀԿ-ի գրասենյակը: Նրա խոսքով` այդ քայլը հարված է հասցրել Ադրբեջանում ԵԱՀԿ-ի դրական դերին և արդյունքում կարող է հանգեցնել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մեկուսացմանը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` Ավստրիայի նախագահն ասել է, որ լիարժեք պատկերացնում են Լեռնային Ղարաբաղի խնդրի նրբությունը:

«2015-ին բռնության աննախադեպ աճը շփման գծի երկայնքով անհանգստության լուրջ պատճառ է: Տեղյակ լինելով Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի հետ կապված Ադրբեջանի հիասթափության մասին՝ մենք, այնուամենայնիվ, համոզված ենք, որ Մինսկի խումբը միակ գործուն հարթակն է հակամարտության կարգավորման համար: Այս իսկ պատճառով հուսով ենք, որ Ադրբեջանը կշարունակի սերտորեն աշխատել համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մարմինների հետ: 2007թ Մադրիդյան սկզբունքների հիման վրա կառուցված կարգավորումը դեռևս սեղանին է, և որքանով ես տեղյակ եմ, Ռուսաստանը խթանում է նմանատիպ մի կարգավորման հնարավորություն», — ասել է Ավստրիայի նախագահը: