Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը շարունակվում է: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ադրբեջանի որդեգրած ֆաշիստական քաղաքականության հետևանքն են.
«Ադրբեջանը ֆաշիստական պետություն է, իսկ այդ տեսակ պետությանը բնորոշ է ագրեսիան և՛ ներքին , և՛ արտաքին քաղաքականության մեջ: Արտաքին ասպարեզում թիրախը ԼՂՀ-ն է և ոչ միայն, իսկ ներքին ասպարեզում սեփական ժողովրդին են ճնշումների ենթարկում»:
Դավիթ Բաբայանի կարծիքով՝ դեպքերը ինչ-որ կերպ առնչվում են Հայող ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ. երիտթուրքերին բնորոշ քաղաքականություն են վարում՝ շարունակելով ցեղասպանությունը. «Դժբախտաբար իրենց այդ քաղաքականությունը շարունակելու են այս տարվա ընթացքում ևս»:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը որոշել արգելել իրենց բանակի մասին տեղեկությունների հրապարակումը, Դավիթ Բաբայանն ասաց, որ իրենք խաբում են անգամ սեփական ժողովրդին, ավելին՝ դա ահաբեկչություն է: