տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը վերականգնում է Ռուսաստանով նավթի տարանցումը

Ադրբեջանը վերականգնում է Ռուսաստանով նավթի տարանցումը

115
0

nefteprovod_dagԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը եւ ռուսաստանյան «Տրանսնեֆտ» բաժնետիրական ընկերությունը 2016 թվականի մարտի 1-ից ադրբեջանական նավթը Բաքու-Նովոռոսիյսկ նավթատար խողովակաշարով փոխադրելու մասին պայմանագիր են ստորագրել:

Այս մասին Նավթային տեղեկատվական գործակալությանը հայտնել է ռուսաստանյան խողովակաշարի մենատիրության նախագահի խորհրդական, մամուլի քարտուղար Իգոր Դեմինը:

«Պայմանագրի համաձայն` մարտի 1-ից կսկսենք նավթի մղումը», -ասել է նա:

Նախկինում ծրագրվում էր, որ տարեկան պետք է մոտ 1,3 մլն տ նավթ մղվի, բայց այն բանի հետ կապված, որ պայմանագիրը կսկսի գործել միայն մարտից, ծավալները փոքր կլինեն: Պայմանագիրը համանման է նախկին տարիներին, հավելել է նա:

Ադրբեջանը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթ է փոխադրում 1997 թվականից: Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալներով` 2015 թվականին SOCAR-ը «հյուսիսային» խողովակաշարով 1,2 մլն տ նավթ է փոխադրել: «Տրանսնեֆտ»-ի 2016 թվականի համար պայմանագրի բացակայության պատճառով, SOCAR-ը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին այդ երթուղով հումքի փոխադրում չի իրականացրել: