Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն, minval.az-ի փոխանցմամբ` Գաբալայում երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մարտունակությունն ու մարտական պատրաստվածությունը մեծացնելու համար նպատակահարմար ենք համարում համատեղ զորավարժություններ անցկացնել: Ընդգծվել է կիբեռանվտանգության և նավաթագազային խողովակաշարերի պաշտպանության ոլորտներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը»,- նշել է Հասանովը: