տուն Լուրեր Ադրբեջանը թաքցնում է իր ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Ադրբեջանը թաքցնում է իր ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը. ՀՀ ԱԳ փոխնախարար

71
0

10941837_1038986946127501_4633404887054261773_n

ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է News.am տեղեկատվական կայքի հարցին՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանը թաքցնում է իր ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հարց. Ամանորից սկսած Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների հետևանքով շարունակում է սրվել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում, ինչը զոհերի պատճառ է դարձել։ Ի՞նչ շարժառիթներով է դա արվում։

Շավարշ Քոչարյան. Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար։

Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։

Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։

Նմանատիպ սադրանքներով Բաքվի ռեժիմը միայն նպաստում է իրեն հասցեագրված՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին։