տուն Լուրեր Ադրբեջանը ճանաչվել է աշխարհի ամենահոմոֆոբ երկիրը

Ադրբեջանը ճանաչվել է աշխարհի ամենահոմոֆոբ երկիրը

137
0

lgbt_1

ԼԳԲՏ (Lesbian, Gay, Bisexual, Transgender) միջագային ասոցիացիայի կողմից պատվիրված հետազոտության արդյունքներով Ադրբեջանը ճանաչվել է աշխարհի ամենահոմոֆոբ երկիրը:

Այս մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ադրբեջանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներից մեկի կարծիքով` ոչ ավանդական ուղղվածության մարդկանց չընդունելու մեջ մեղավորը կրոնն է:

«Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, որտեղ շատ մարդիկ գտնում են, որ համասեռամոլությունը կեղտոտ Արեւմուտքի ծնունդ է», -ասել է նա:

Հրատարակչությունը նշում է, որ Ադրբեջանում համասեռամոլների 90 տոկոսը ստիպված թաքցնում է իր ուղղվածությունն իրենց նկատմամբ հասարակության թշնամական վերաբերմունքի եւ աշխատանք գտնելու անհնարինության պատճառով: Կան համասեռամոլների հետ հաշվերհարդար տեսնելու դեպքեր:

2014 թվականին Ադրբեջանում ծնողները քիչ էր մնում կենդանի այրեին իրենց անչափահաս որդուն այն բանից հետո, երբ իմացել էին, որ նա համասեռամոլ է: Երիտասարդը ստիպված փախել էր տանից: Ավելի վաղ Բաքվում ինքնասպանություն էր գործել ադրբեջանական իրավապաշտպան ԼԳԲՏ խմբի առաջնորդ Իսա Շահմարլին: Նրա մարմինը հայտնաբերվել էր համաշխարհային ԼԳԲՏ շարժման ծիածանագույն դրոշով կախված: