ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած գործողություններին, տեղեկացնում է Ինտերֆաքսը: «Ամեն ինչ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով: Տվյալ դեպքում ադրբեջանական կողմից գործողությունները հանգեցնում են իրավիճակի ու հակամարտության սրմանը»,- ասել է Զեյնետդինովը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ:
ԼՂՀ-ի ողջ սահմանի երկայնքով ընթանում են մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել
Երկու կողմերն էլ զոհեր ունեն. ՊՆ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ