տուն Լուրեր Ադրբեջանը սկսում է հաշվել տնտեսական ու ֆինանսական կորուստները

Ադրբեջանը սկսում է հաշվել տնտեսական ու ֆինանսական կորուստները

76
0

nagornyy-karabah-segodnya-novosti-ot-7-aprelya-2016-azerbaydzhan-i-armeniya-ozvuchili-poteri-v-konflikte_431

Ադրբեջանը սկսում է հաշվել սեփական արկածախնդրության տնտեսական ու ֆինանսական հետեւանքները, որոնք գնահատվում են տասնյակ միլիոնավոր դոլարներով։

Սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում մարդկայինից բացի,  Ադրբեջանը նաեւ նյութական լուրջ կորուստներ է կրում։ Դրանք գնահատվում են տասնյակ միլիոնավոր դոլարներով։

Հաշված օրերի ընթացքում Արցախի բանկը տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի մեծաքական կորուստներ է պատճառել ադրբեջանական զինված ուժերին։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է գրեթե երեք տասնյակ միավոր տանկ, որոնց գինը գնահատվում է շուրջ 40 մլն դոլար։ Ոչնչացված յուրաքանչյուր ռազմական ուղղաթիռի արժեքը անցնում է 12 մլն դոլարը։ Այս ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հասցրել են կորցնել բազմաթիվ եւ բազմատեսակ այլ զինտեխնիկա։

Սակայն իհարկե, միայն ռազմական տեխնիկան այն ամենը չէ, որ Ադրբեջանը կորցրնում է սեփական արկածախնդրության հետեւանքով։ Առաջիկայում այն կսկսի հաշվել ուղղակիորեն տնտեսությանը հասցրած վնասները։ Օտարերկրյա ներդրողները պատրաստվում են հեռանալ Ադրբեջանից՝ իրենց գումարները փրկելու ակնկալիքով։

Արդեն իսկ սկսվել է նավթարդյունահանման ոլորտում նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի կասեցումը։ Այդ մասին հարկադրված էր  հայտարարել նաեւ Ադրբեջանի ազգային նավթարդունաբերական ընկերությունը։ Հասկանալի է, որ դա կապված է արտաքին ներդրողների մտադրությունների հետ, որոնք բնականաբար հակված չեն իրենց գումարները վստահել մի երկրի, որը տնտեսական ճգնաժամից բացի, հայտնվել է նաեւ ռազմական գործողությունների թիրախում։

Կասկած չկա, որ ներդումային ծրագրերի կասեցումը էական հարված կլինի Ադրբեջանի տնտեսությանը, որն առանց այն էլ գտնվում է տնտեսական ու ֆինանսական լուրջ դժվարությունների առջեւ՝ վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում արձանագրվող էներգակիրների գների անկման հետեւանքով։ Տարիներ շարունակ նստած լինելով նավթի վրա, գների անկումից հետո Ադրբեջանի տնտեսությունն ու պետական ֆինանսական համակարգը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ճգնաժամից։

Ադրբեջանի տնտեսությունը տարեսկզբին ռեկորդային նվազում է գրանցել։ Համախառն ներքին արդյունքի անկումը նախորդ տարվա համեմատ հասնում է 40 տոկոսի։ Ավելի քան 45 տոկոսով նվազել է արտահանումը։

Այս պայմաններում հասարակության ուշադրությունը սոցիալական ու տնտեսական խնդիրներից շեղելու համար Ադրբեջանի քաղաքական իշխանությունը գնած ռազմական արկածախնդրության։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ դա եւս փրկություն չի լինելու նրա համար։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ