Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ երկիրը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Հայաստանին զենք վաճառելու համար, հաղորդում է RIA Novosti-ն:
«Նոտայում նշվում է, որ Ադրբեջանը բազմիցս միջազգային հանրությանը փաստեր է ներկայացրել, որ Հայաստանի կողմից ձեռք բերվող զինամթերքն ու զինտեխնիկան տեղակայվում են Ադրբեջանի անջատողական Լեռնային Ղարաբաղի շրջանում»,- ասել է Գաջիևը:
Վերջինիս խոսքերով` Հայաստանին զենք վաճառելը խաթարում է հակամարտության կարգավորման գործընթացը և մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում: