Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտը» Բաքվում ընթացող ADEX-2014 ցուցահանդեսում ներկայացրել է աշխարհում նմանը չունեցող «Ալիգատոր» տեսակի ուղղաթիռներ։ Այս մասին հայտնել է այդ ընկերության ղեկավարի խորհրդական Էսեն Տոպոևը։
Նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ներկա էր ցուցահանդեսին, ներկայացվել է ուղղաթիռը։ «Ամփոփելով՝ նա (Ալիևը — խմբ․) գոհունակություն է հայտնել և իր ենթականերին հանձնարարել քննարկել «Ալիգատորի» հարցը (ձեռք բերելու — խմբ․)», — ասել է Տոպոևը։
Հիշեցնենք, որ նույն Տոպոևը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ստորագրված պայմանագրերով Ռուսաստանը շարունակելու է զենքի և զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին մինչև 2017 թվականը։