տուն Լուրեր Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը դեպի սահման. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը դեպի սահման. Էդվարդ Նալբանդյան

74
0

eduard-nalbandyan

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր իր ամփոփիչ ասուլիսում մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները, ասաց.

«Արդբեջանցիները ներկայացնում են այնպես, ինչպես կուզեին: Հայաստանի դիրքրոշումը Ղարաբաղի հարցում համահունչ է Ռուսաստանի դիրքրոշոմանը, ինչպես և Ֆրանսիայինը: Չեմ հիշում եռանախագահների հետ մի հանդիպում, որ արդբեջանական լրատվամիջոցները չաղավաղեն ու շուռ չտան գլխի վրա բանակցությունների էությունը»:

«Ի՞նչ եք կարծում, մենք պետք է չշարունակե՞նք»,- այսպես Է. Նալբանդյանն արձագանքեց լրագրողներից մեկի դիրքորոշմանը, թե Հայաստանը շարունակ նույն քաղաքականությունն է վարում Լեռնային Ղարաբաղի խնդրի հարցում, ինչը օգուտ, կարծես թե, չի տալիս:

«Ադրբեջանի ղեկավարությունը փակուղի է տարել իր երկիրը իր քաղաքականությամբ, ու այդ հիստերիկ գործողություններով փորձում է այդ իրավիճակից դուրս գալ: Ադրբեջանում սաստկանում են հետապնդումները, գործողությունները քաղաքական գործիչների ու ակտիվիստների վերաբերյալ ու դատապարտող հայտարարությունները: Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը դեպի սահման, բայց Բաքվի իշխանությունների համար իրենց զինվորները համակարգչային վիրտուալ զինվորիկներ են, և օրական հարյուրավոր զինվորների ուղարկում են դեպի մահ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` այս պարագայում հարցեր են առաջանում Ադրբեջանի ղեկավարության սթափության վերաբերյալ: