տուն Լուրեր Ադրբեջանը պետք է ընդունի առկա իրադրությունը

Ադրբեջանը պետք է ընդունի առկա իրադրությունը

112
0

LXH-AGNԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Ադրբեջանին կամ շարունակել ապրել պատրանքներով, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները: Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, որտեղ կոչ է արվում Եվրամիությանը անվերապահորեն հետեւել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերին, ԼՂՀ ԱԳՆ-ն թվիեթերյան իր միկրոբլոգում հետեւյալ հաղորդագրությունն է տեղադրել. «Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի: Շարունակել իր հանգիստը` պատրանքների հիման վրա, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները»: