Ադրբեջանն ուկրաինական պետական «Антонов» ընկերության հետ տասը Ан-178 տրանսպորտային ինքնաթիռ գնելու պայմանագիր է ստորագրել, հայտնում է Korrespondent-ը:
Նշվում է, որ բանակցությունները տևել են մոտ մեկ տարի: Պայմանագրի գինը գաղտնի է պահվում: Հայտնի է, որ ադրբեջանցիներն արդեն իսկ կանխավճար են մուծել, որի չափի մասին նույնպես տեղեկություն չի հաղորդվում:
Ադրբեջանը բեռնափոխադրող ինքնաթիռները կստանա երկու փուլով, երկու տարվա ընթացքում: Սկզբում երկու ինքնաթիռ, ապա մնացած ութը, որոնք, հավանաբար, կհավաքվեն հենց Ադրբեջանում:
Ուկրաինական արտադրության նոր Ан-178 ինքնաթիռի առաջին թռիչքը կատարվել է 2015թ մայիսին: Այդ օդանավը կարող է թռչել տարբեր եղանակային և կլիմայական պայմաններում: Այն կարող է արդյունավետորեն օգտագործվել լոգիստիկ սխեմաների ժամանակ, երբ իրականացվում է տարբեր բեռների, կոնտեյներների տեղափոխում: