տուն Լուրեր Ադրբեջանը ներքին քաղաքական խնդիրներից քաղաքացիներին շեղելու նպատակ է հետապնդում. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը ներքին քաղաքական խնդիրներից քաղաքացիներին շեղելու նպատակ է հետապնդում. Դավիթ Բաբայան

85
0

david-babayan

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը և այն, որ հակառակորդը ինտենսիվ կրակահերթերի տակ է պահել շփման գիծը՝ կապում է երկու հանգամանքի հետ.

«Առաջինն այն է, որ նման պահվածքը հատուկ է Ադրբեջանին, որն առաջնորդվում է ֆաշիզմով և դրսևորում է ագրեսիա թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության մեջ, որոնց դրսևորումները նկատելի են և´ զինադադարի խախտմամբ, և´ իրենց երկրի ներսում տեղի ունեցող դեպքերով»,- մեզ հետ զրուցում ասաց Դավիթ Բաբայանը:

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը մի պետություն է, որի հիմնական եկամտի աղբյուրը նավթն է, իսկ գների անկումն էլ կարող է ազդեցություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա և դժգոհությունների ալիք բարձրացնել:

«Ադրբեջանում խարխլվում են իշխող պլանի դիրքերը, տեղի են ունենում աննախադեպ իրադարձություններ»,- ասաց Դավիթ Բաբայանն ու ավելացրեց, որ Ադրբեջանի այս քայլերն այս օրերին ներքին քաղաքական խնդիրներից քաղաքացիներին շեղելու նպատակ են հետապնդում: