Ադրբեջանական կողմն այսօր՝ ապրիլի 20-ին ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը: Այս մասին Araratnews.am-ը տեղեկանում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտկորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովից։
Նշենք, որ Պետական հանձնաժողովը դեռ միանշանակ չի հաղորդում զոհվածի անունը։ Նրա ինքնությունը հաստատելու համար զինծառայողի մարմինը ցույց կտան հարազատներին։ Դրանից հետո մարմինը կուղարկվի փորձաքննության մահվան պատճառը պարզելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂՀ իշխանությունները հայտարարել են, որ անհետ կորած է համարվում կապիտան Արգիշտի Գաբոյանը։