տուն Լուրեր Ադրբեջանը կպարզի Նուլանդի դերը հակահայ բանաձևի տապալման գործում

Ադրբեջանը կպարզի Նուլանդի դերը հակահայ բանաձևի տապալման գործում

89
0

victoria-nuland

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ իր երկիրը ճշտում է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի կապը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևի տապալման հետ, հաղորդում է Haqqin.az-ը:

Նշվում է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է ուսումնասիրել հարցը:

Հիշեցնենք, որ խոսքը Եվրոպայի   խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» ադրբեջանամետ զեկույցի մասին է:

Նման հետաքննություն  սկսելու որոշման առիթ է հանդիսացել ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ օրերս տված հարցազրույցի ժամանակ  Ուոլթերի զեկույցի տապալման գործում Վիկտորիա Նուլանդի ներդրան  մասին հայտարարությունն է դարձել: