տուն Լուրեր Ադրբեջանը կորցնում է իր վճռականությունը. Բագրատ Եսայան

Ադրբեջանը կորցնում է իր վճռականությունը. Բագրատ Եսայան

104
0

600x400xbagrat-yesayan.jpg.pagespeed.ic.t3FMOcfDpU

Ադրբեջանը շարունակում է սահմանին իրավիճակը լարված պահել: Ադրբեջանի այս ձեռագիր նորություն չէ, մինչդեռ այս անգամ հայկական կողմն ավելի բուռն արձագանքեց հակառակորդի գործողություններին: Araratnews.am-ը զրուցեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանի հետ՝ պարզելու, թե սահմանային իրավիճակի ինչ զարգացումներ կարելի է կանխատեսել ապագայում:

Մեր այն հարցին, թե արդյոք Կրեմլի կողմից Սերժ Սարգսյանին Մոսկվա կանչելու մասին որոշումն անմիջական կապ չունի սահմանի լարվածության հետ՝ մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ես չգիտեմ, որքան վաղուց է նախագահի այցը Մոսկվա պլանավորված եղել, բայց հակված չեմ այս որոշումը կապել սահմանի լարվածության հետ:  Ինչպես գիտենք, օրերս էլ Լավրովն էր Բաքու այցելել, մինչդեռ այս հանդիպումների հետ կապել Ադրբեջանի նման քայլերը՝ դժվարանում եմ:  Ադրբեջանը պարզապես իր նախկին ռազմավարությանն է վերադարձել և, պատերազմի սպառնալիք ստեղծելով, փորձում է ճնշում գործադրել մի կողմից Հայաստանի ու Արցախի, մյուս կողմից՝ միջազգային հանրության վրա, որպեսզի իր համար նպաստավոր ուղղությամբ տանի հակամարտության կարգավորումը»:

Խոսելով հետագա կանխատեսումներից՝ Եսայանն ընդգծեց, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս, միջազգային հանրությունը հանդես կգա կոշտ հայտարարություններով, Ադրբեջանն էլ կհավաստի, որ ինքը հակամարտության խաղաղ լուծման կողմնակից է, բայց միևնույն ժամանակ կոչ կանի միջազգային կազմակերպություններին՝ ակտիվացնել ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Ներկայիս լարվածությունն ավելի շատ կապված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակով՝ դատավարություններով, սպասվող ընտրություններով և այլն: Այս բոլոր գործընթացների պատճառով Ադրբեջանը կորցնում է  իր վճռականությունը՝ կորցրած հողերը վերադարձնելու հարցում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Վարդուհի Ստեփանյան