տուն Լուրեր Ադրբեջանը հնարավորություն չունի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանը հնարավորություն չունի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու. Վաղարշակ Հարությունյան

82
0

hradadar

«Լավ կլիներ, եթե այդ բանաձևը չընդունվեր, չանցներ, բայց քաղաքականության մեջ այդպիսի բան չի լինում: Սակայն դա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված Սարսանգի ջրամբարին վերաբերյալ հակահայկական բանաձևին:

Անդրադառնալով  ԼՂՀ հիմնախնդրին և պատասխանելով այն հարցին, թե հավանական համարո՞ւմ է 2016-ին ԼՂ հակամարտության սրումը՝ ընդհուպ մինչև պատերազմ, Վաղարշակ Հարությունյանը նախ նշեց, որ աշխարհում ռազմաքաղաքական հարաբերությունները տանում են նրան, որ գնալով կսրվեն հակամարտությունները, հատկապես մեր տարածաշրջանում:Հարությունյանը կարծում է, որ առաջիկայում Ադրբեջանը հնարավորություն չունի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու: «Ոչ, իսկ ինչո՞ւ, որովհետև բազմաթիվ պատճառներ կան: Նա ստիպված է իր երկրի բյուջեն երեք մասի բաժանել, զինվորների հոգեբանական և բարոյական վիճակը նույնպես բացասական է: Նրանք պարզապես ցանկանում են վախի մթնոլորտ ձևավորել Հայաստանում, որ արտագաղթ լինի, լքեն երկիրը»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե  հավաստի են արդյո՞ք լուրերն այն մասին, որ ՀԱՊԿ նախագահ Բորդյուժային փոխարինելու է ինքը, Վաղարշակ Հարությունյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց, ասելով. «Կադրային հարցերը չեմ մեկնաբանում»:

Նա միայն նշեց, թե  ռոտացիոն կարգով ՀԱՊԿ նախագահի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակվելը որոշակիորեն դրական կանդրադառնա Հայաստանի շահերի համար: