տուն Արցախ Բաքուն հիմա էլ կպահանջի, որ երեխաներին արգելեն փուչիկներ օդ բարձրացնել

Բաքուն հիմա էլ կպահանջի, որ երեխաներին արգելեն փուչիկներ օդ բարձրացնել

72
0

dab.thumb

Ինչպես արդեն տեղեկացրել էինք էինք Ադրբեջանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին համանախագահներին, ովքեր պատասխանատու են ԼՂ հակամարտության որոշման համար, քայլեր ձեռնարկել՝ արգելելու Արցախի Հանրապետության վրայով թռիչքների իրականացումը, Ստեփանակերտի օդանավակայանից Արցախի վրայով զբոսաշրջիկների համար թռիչքներ կազմակերպելու փորձը:

Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայտարարությանը,  Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց.  «Սա Ադրբեջանի աննորմալ պահվածքն է: Մենք սպասում ենք, որ վաղն էլ Ադրբեջանը կդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին, թե՝  հունիսի մեկին Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Արցախի երեխաները իրավունք չունեն փուչիկներ օդ բարձրացնել, դա արգելվում է»:

Բաբայանի խոսքով Ադրբեջանի նման պահվածքը խոսում է հիվանդ հասարակություն ունենալու մասին.  «Սա անիմաստ, աննորմալ կոչ է, որը ցույց է տալիս, որ  մենք գործ ունենք ոչ միայն ահաբեկչական, այլ նաև հիվանդ, շիզոֆրենիկ հասարակության հետ: Կրկնում եմ` մենք հիմա սպասում ենք, որ նրանք կդիմեն ԵԱՀԿ համանախագահներին՝ արգելելու երեխաներին փուչիկ օդ բարձրացնել, թող դրա համար էլ մի հատ հանձնաժողով կազմեն ու սկսեն դրանով զբաղվել»: