Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ նախօրեին տեղի է ունեցել մարտ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև:
Ադրբեջանի ՊՆ-ն ներկայացրել է ԼՂ պաշտպանության բանակի տվյալները հայ զինծառայողների չորս զոհի մասին:
Միաժամանակ ադրբեջանական գերատեսչությունը հայտնում է, որ զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող, երեքը վիրավորվել են:
Տեղեկացնենք, որ ադրբեջանական բանակը շատ հաճախ թաքցնում է սահմանում իր զինծառայողների շրջանում կորուստների իրական թիվը: