ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը ժամանել է Բաքու, հաղորդում է Kommersant-ը:
Նշվում է, որ Ռոգոզինը մեկնել է Բաքու՝ ռազմատեխնիկական հարցեր կարգավորելու նպատակով: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ որոշ խնդիրներ են ծագել զենքի մատակարարման պայմանագրերի հարցում, քանի որ Ադրբեջանը բավարար գումար չունի զենքի դիմաց վճարելու համար:
«Նավթի գների անկումն ազդել է բոլորի վրա, այդ թվում՝ մեր ադրբեջանցի գործընկերների»,- ասել է աղբյուրը: