տուն Լուրեր Ադրբեջանը և Իրանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են. Լավրով

Ադրբեջանը և Իրանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են. Լավրով

107
0

b84ad327f6099d4a4b86910c10dfa091

Ռուսաստանն Ադրբեջանի և Իրանի հետ ունի վաղեմի, սերտ և բարեկամական հարաբերություններ, ռազմավարական գործընկերության հարաբերություններ, «ТАСС» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը`անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:

«Եվ Բաքվի, և Թեհրանի հետ մեր երկկողմ հարաբերությունները ներառում են տնտեսական, քաղաքական և անվտանգության հարցեր, ահաբեկչության դեմ պայքար, նարկոթրաֆիկինգ, Կասպից ծովում գործակցություն, ենթակառուցվածքային նախագծեր»,- ասել է Լավրովը:

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին առաջարկել է կազմակերպել եռակողմ ձևաչափ և պարզել, թե ինչպես կարող են Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը քննարկել փոխշահավետ թեմաներ: Լավրովի խոսքով` այդ գաղափարը սկզբունքորեն ընդունվել է, և դրա կազմակերպման համար նախարարները կքննարկեն այն ոլորտները, որոնց շրջանակում երկրները կկարողանան եռակողմ համագործակցություն զարգացնել: