տուն Լուրեր Ադրբեջանը դիմել է միջազգային հանրությանը

Ադրբեջանը դիմել է միջազգային հանրությանը

548
0

azer

Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանից պահանջել ազատել «օկուպացված » տարածքներն ու կառուցողականություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանը միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխան, Հայաստանից պահանջել դադարեցնել ադրբեջանական հողերի օկուպացիան, դուրս բերել զորքերը օկուպացված տարածքներից և կառուցողականություն ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: