«Ադրբեջանը դեմ է հակամարտությունների զինված կարգավորմանը։ Մենք հավատում ենք, որ ժամանակակից աշխարհում գոյություն ունեն զինված հակամարտությունների կարգավորման ավելի գործուն մեխանիզմներ»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալի Հասանովը՝ հարցազրույց տալով The Financial Times-ին։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանն արտաքին քաղաքականությունում չեզոքություն է պահում Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Սակայն Ադրբեջանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ բանաձևին, քանի որ պաշտպանում է պետությունների տարածքային ամբողջականության հարցը։ Միաժամանակ Հասանովն ափսոսանք է հայտնում, որ համաշխարհային հանրությունը նմանատիպ վերաբերմունքի չի արժանացնում Հայաստանին, ինչն անում է Ռուսաստանի դեմ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է զուգահեռներ անցկացնել Ուկրաինական հակամարտության և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների միջև, որոնք, սակայն, շատ քիչ ընդհանրություններ ունեն։