Միջազգային իրավունքի տեսանկյունից այստեղ հետքրքրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը հայտարարեց, որ ԼՂՀ ամբողջ տաածքը ոչ թռիչքային գոտի է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց միջազգային իրավունքի փորձագետ Տիգրան Նահապետյանը:
«Սա քաղաքական տեսանկյունից համարժեք պատասխան ստացավ, երբ դրան հետևեց հայտնի թռիչքը ուղղաթիռով դեպի Ստեփանակերտի օդանավակայան: Բայց իրավական տեսանկյունից` համարժեք պատասխանի չարժանացավ: ԼՂՀ տարածքը Ադրբեջանի պետական տարածքը չէ, և Ադրբեջանը չի կարող որևէ տարածք այնտեղ սահմանել թռիչքային, կամ ոչ թռիչքային»,-ասաց Նահապետյանը:
Նա նշեց, որ որևէ տարածք ոչ թռիչքային կարող է համարվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ, երբ առկա է միջազգային անվտանգության վտանգ, երկրորդ՝ դա կարող է համարվել, երբ ինքնապաշտպանության է դիմում, և երրորդ՝ ձևավորվող դոկտրինն այն է, որ, ե՞րբ պետությունը պետք է անի դա իր քաղաքացիների պաշտպանության համար:
«Այստեղ բացահայտ երևում էր, անգամ տեսանյութում, որ մեր ուղղաթիռը ռազմական գործողություն չէր կատարում: Իսկ ադրբեջանկան կողմը լուրեր էր տարածել, որ մեր ուղղաթիռը խոցվել է ինքնապաշտպանության համար: Դա բացահայտ ցինզիմ է , ուղղաթիռը ռազմական գործողություն չէր իրականցնում: Ադրբեջանը օգտագործում է բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որպեսզի միջազգային մարդասիրական նորմերի խախտում լինի՝ թույլ չտալով զոհվածների մարմինները վերցնել տվյալ տարածքից: Այս ամենը քաղաքական հարթության վրա է գտնվում»,-ասաց Նահապետյանը:
Նա կարծում է, որ ԼՂՀ-ի և ՀՀ-ի քաղաքականությունը պետք է ուղղված լինի այն բանին, որ աշխարհին ավելի հստակ ներկայացվի Ադրբեջանի այսօրվա միտումը, որը բացառում է խաղաղությանը ուղղված որևէ միջոցառում: