տուն Լուրեր Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել ԼՂ հակամարտությունը. Ալիև

Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել ԼՂ հակամարտությունը. Ալիև

61
0

9834410034bc027091bf666092222e35

Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք սպասում ենք ավելի քան 20 տարի: Միջնորդները միշտ մեզ ասում են` սպասեք, լուծեք խաղաղ ճանապարհով: Վերջին շրջանում նրանք ավելի հաճախ են դա կրկնում: Մենք նույնպես ցանկանում ենք խաղաղ կարգավորում: Ո՞վ կցանկանա, որ պատերազմ սկսվի: Սակայն մենք ցանկանում ենք, որ լուծվի այդ հակամարտությունը»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով` Ադրբեջանի քաղաքականության հիմնական հարցն ամբողջությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:

«Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այլ ճանապարհ չկա»,- նշել է Ալիևը: