տուն Լուրեր Ադրբեջանը այնպիսի հարված պետք է ստանա, որ 100 տարի մոռանա Հայաստանի տեղը

Ադրբեջանը այնպիսի հարված պետք է ստանա, որ 100 տարի մոռանա Հայաստանի տեղը

87
0

874

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հայկական ուղղաթիռի կործանման մասին փորձագիտական եզրակացությունների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ղարաբայան ռազմական ղեկավարությանը դեռևս չի հաջողվում մոտենալ կործանված ուղղաթիռի բեկորներին: Պաշտոնական եզրակացություն չկա, բայց «Հետախույզ վետերանների միության» անդամներն ունեն իրնքնաթիռի խոցման իրենց վարկածները, որի մասին խոսեցին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ.
«Պետք չէ մեղադրել Ադրբեջանին, եթե սխալը մեր գենշտաբինն է. ուղղաթիռի գծային քարտեզները  բավականին մոտ են նշվել սահմանային գոտուն, և այդ ամբողջ մեղքը ընկնում է շտաբի վրա, ղեկավարների անփութության պատճառով է եղել ուղղաթիռի կործանումը: Բացի այդ, օդաչուն պետք է հարցներ, թե իր թռիչքուղու անվտանգությունը ապահով է, թե՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հետախույզ վետերանների միության անդամ Սուրեն Կարապետյանը:
Հետախույզի խոսքով՝ այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն նաև արդեն վաղուց կենսաթոշակային տարիքն հատած, բայց դեռևս բանակում աշխատող գեներալներն ու զինվորականները:
«Էդ սպայական կազմը, որն արդեն 20 տարի դոփում ա, պետք է փոխվի: Քանի դեռ երիտասարդ սպաների փոփոխություն չի եղել, մեր բանակը տեղում կդոփի: Բայց մեր սպաները չեն ուզում զիջել իրենց տեղերը, բանակը դարձել է սպայական տնտեսական զարգացման գիծ և ոչ՝ ռազմական, պետք է ձերբազատվել էդ սպայական կազմից, թող գնան թոշակի և տեղ տան երիտասարդներին: Բանակում պետք է ռեֆորմ կատարվի»:
Բանախոսի կարծիքը կիսում է նաև հետախույզ Արթուր Բունիաթյանը և ասում է ադրբեջանական տզրուկային գործելաոճը շարունակվում է արդեն 20 տարի շարունակ, բայց հայերս դրանցից դասեր չենք քաղում, փոխարենը սպասում ենք, թե ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը, իսկ նրանք անում են այն, ինչ արել են մինչ օրս.
«ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված բոլոր բանաձևերն ու օրենքները, որ պետք է կիրառելի լինեն երկու կողմերի համար էլ, կիրառում է միայն հայկական կողմը: Սա կատեգորիկ քննադատելի է: Ես բազմիցս նշել եմ, որ որևէ մի փոքրիկ գործողության դեպքում Ադրբեջանը Հայաստանի կողմից, ադեկվատ այնպիսի հարված պետք է ստանա, որ նա 100 տարով մոռանա Հայաստանի տեղը»: