ՄԱԿ սովորական սպառազինությունների հաշվառման կայքում մեծ ուշացումով տեղեկություններ են հայտնվել 2014թ. Ռուսաստանի Դաշնության պաշտոնական հաշվետվության մասին:
Համաձայն հրապարակված փաստաթղթի՝ Ադրբեջանը մեկ տարում Ռուսաստանից ստացել է 65 տանկ, 78 միավոր այլ զրահատեխնիկա, 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանի:
2013թ., ՄԱԿ սովորական սպառազինությունների հաշվառման կայքի համաձայն, Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է 10 տանկ, 10 միավոր զրահատեխնիկա, 438 միավոր հրետանի, 25 ուղղաթիռ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: