տուն Լուրեր Ադրբեջանցիների ձեռագիրը նույնն է անգամ իրենց ազգակիցների հանդեպ. Արյունահեղություն՝ խոտի համար

Ադրբեջանցիների ձեռագիրը նույնն է անգամ իրենց ազգակիցների հանդեպ. Արյունահեղություն՝ խոտի համար

64
0

kacin-600x360

Ադրբեջանի Լերիքի շրջանում խոտի համար վեճը վերածվել է արյունահեղության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով ԱՊԱ լրատվական գործակալությունը, Լերիքի Վերի գյուղում 72­-ամյա Հուսեին Իսիեւի ազգականներ` Զամինը, Շահրան եւ Բեյբալան, ինչպես նաեւ նրա հարեւաններ` Շուլդուզ եղբայրները, Էլդոստ եւ Սաքիթ Ալիեւները առավոտյան մոտ ժամը 04:00­-ին հարձակվել են ծերունու տան վրա եւ կացիններով վիրավորել հորն ու որդուն:

Վայրենի խումբը կացիններով մարմնական վնասվածքներ է հասցրել Հուսեին Իսիեւին, եւ կտրել նրա որդու` Ռաֆայել Իսիեւի ականջները: Ըստ տեղեկությունների` հիշյալ անձինք նախօրեին անասնախոտի համար վիճել էին Հուսեին Իսիեւի հետ:

Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Ադրբեջանական ԶԼՄ-­ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 23, ամուսինների միմյանց սպանության 18, զավակի սպանության 5 դեպք է տեղի ունեցել: