Ռուսաստանի իրավապահ մարմինները հրապարակել են Սամարայի մարզի Սիզրանի շրջանում ոստիկանի և նրա ընտանիքի սպանության գործով կասկածյալների ձերբակալության տեսանյութը: Ենթադրյալ մարդասպանները երեքն են, ծնունդով՝ Ադրբեջանից, հայտնում է Россия 24 հեռուստաալիքը: Հանցագործներից երկուսը հայտնաբերվել են բնակարաններում, իսկ երրորդին ձերբակալել են փողոցում: Եվս մեկ կասկածյալ կարողացել է փախուստի դիմել երկրից; Սազրանի շրջանի ոստիկանության նախկին ղեկավար, գնդապետ Անդրեյ Գոշտայի և նրա ընտանիքի հետ հաշվեհարդար են տեսել ապրիլի 24-ի գիշերը: Առավոտյան զոհվածի եղբայրը հարազատներին գտել է արնաշաղախ անկողիններում: Ձերբակալված ադրբեջանցիներից մեկն ասել է, որ մտել էին տունը թալանելու նպատակով, սակայն տեսնելով, որ տանը շատ մարդ կա, իբր վախից բոլորին սպանել են: