ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի՝ Ալիևին ուղղված պատասխան հայտարարությանը՝ գրելով․
«Այս ելույթը ես համարում եմ պատմական: Փաստացի վարչապետը Երևանի կենտրոնից իշխանափոխություն է անում Ադրբեջանում: Չեմ զարմանա, եթե մի օր ՖԲ live մտնի պահանջի, որ ժամը 08:15-ին Բաքվի բոլոր փողոցները փակվեն և դրանք փակվեն:
Ադրբեջանցիները 5 մլրդ զենք են առնում, մեր վարչապետը իրենց բռնապետին՝ իր իսկ ժողովրդի առաջ, 10 մլրդանոց ապտակ է տալիս»։