տուն Լուրեր Ադրբեջանցի զինծառայողի դին հանձնել են Ադրբեջանին

Ադրբեջանցի զինծառայողի դին հանձնել են Ադրբեջանին

100
0

Նոյեմբերի 23-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ դիրքերի միջեւ չեզոք գոտում՝ հարավարեւմտյան ուղղությամբ հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայողի դին։ Araratnews.am-ն այսօր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացավ, որ հայ-ադրբեջանական սահմանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի դին հանձնել են Ադրբեջանին:  ՊՆ մամուլի խոսնակի տեղեկացմամբ` զինվորի դին փոխանցել են  Նախիջեւանի ուղղությամբ ԿԽՄԿ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի զինծառայողը զորամասից փախած  ԶՈւ կապիտան կապիտան Բահրուզ Ջալիլբեյլին էր:

Սոնա Դավթյան