Այսօր առավոտյան «Հեյդար Ալիեւ» միջազգային օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ազատ է արձակվել: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հաղորդել է Այլիսլին:
Նրա խոսքով, իրեն ձերբակալել են առավոտյան: «Պատրաստվում էի արտասահման մեկնել՝ միջոցառման մասնակցելու, բայց չթողեցին: Ձերբակալության ժամանակ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել: Առաջարկեցի, որ ինձ այլ չվերթով ուղարկեն, բայց չարեցին»,- նշել է գրողը: