տուն Լուրեր Ադրբեջանական SOCAR-ը նախորդ տարին փակել է զրոյական շահույթով

Ադրբեջանական SOCAR-ը նախորդ տարին փակել է զրոյական շահույթով

92
0

05_Socar                              170.

Ադրբեջանական SOCAR-ը 2015 թվականին աշխատել է առանց շահույթի,  APA լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի փոխնախագահ Սուլեյման Հասիմովը:

«Համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկման, մանաթի արժեզրկման հետևանքով SOCAR-ը նախորդ տարին փակել է ավելի քան 1 միլիարդ մանաթ (ավելի քան 665 միլիոն դոլար) վնասով: Սակայն այդ վնասը փոխհատուցվել է արժութային ակտիվների թանկացման շնորհիվ: Այսպիսով կարելի է ասել, որ ընկերությունը նախորդ տարին փակել է զրոյական շահույթով»,- նշել է նա: