տուն Լուրեր Ադրբեջանական լրատվամիջոցը՝ իրենց զոհերի թվի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցը՝ իրենց զոհերի թվի մասին

96
0

images-cms-image-000020474

Ադրբեջանական «Meydan TV» կայքը գրում է, որ մինչ օրս չկա ապրիլի 1-5-ը Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական բախումների զոհերի ամբողջական ցուցակը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է պաշտոնական տվյալներ՝ մի ցանկ, որում նշված է 31 մարդու անուն:

Սակայն ադրբեջանական լրատվամիջոցը հավաքել է սոցիալական ցանցերում քաղաքացիների հրապարակած տվյալները: Արդյունքում այդ ճանապարհով ճշտված զոհերի թիվը կազմել է 87, ինչը մոտ երեք անգամ ավելի է, քան պաշտոնապես հայտարարում են Ադրբեջանի իշխանությունները: Բախումների ժամանակ, ըստ «Meydan TV»ի վերջին տվյալների, զոհվել է 81 զինվոր և 6 խաղաղ բնակիչ: