տուն Լուրեր Ադրբեջանական կողմի բոլոր նախաձեռնությունները գլխովին ձախողվել են

Ադրբեջանական կողմի բոլոր նախաձեռնությունները գլխովին ձախողվել են

81
0

davit babayanԱդրբեջանական զինուժը փորձել է Թալիշ ու Նոր Սեյսուլան գյուղերի ուղղությամբ գրոհներ իրականացնել, բայց բոլոր նախաձեռնությունները ամբողջությամբ տապալվել են: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջական կողմը բազմաթիվ զոհեր ունի, դիվերսիոն խմբեր են ոչնչացվել, տվել են մեծ կորուստներ: Բացի այդ՝ Արցախի Հանրապետության սահմանամերձ ադրբեջանական շրջաններում սկսվել է ոչ կանոնավոր խուճապ եւ բնակչության մասսայական արտահոսք»,- նշեց նա: