տուն Լուրեր Ադրբեջանական կողմը խոցել է սեփական անօդաչու սարքը. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը խոցել է սեփական անօդաչու սարքը. Արծրուն Հովհաննիսյան

95
0

1422528982

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվություններին, թե իրենց կողմից հայկական անօդաչու սարք է ոչնչացվել:

«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ՝ պղպջակային և մտացածին, այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով՝ ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի «գործընկերները» շփոթվել են, և շուտով այս հարցի շուրջ նոր տեղեկություններ կլինեն», — գրել է Հովհաննիսյան: