տուն Լուրեր Ադրբեջանական կողմը կորուստներ է կրել ու հետ նահանջել. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմը կորուստներ է կրել ու հետ նահանջել. Դավիթ Բաբայան

133
0

david-babayan

Ամենակարևորն այն է, որ մենք գիշերը տեղի ունեցած դիվերսիոն գործուղության արդյունքում կորուստներ չունենք,- այս մասին Araratnews.am-ին ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է հակառակորդի քայլերին, ապա այստեղ մեր զրուցակիցը որևէ տարօրինակ բան չի տեսնում, քանի որ, նրա խոսքով, Ադրբեջանը միշտ աչքի է ընկել իր ահաբեկչական, ֆաշիստական գործողություններով, որոնք հատկապես ակտիվանում են տոնական օրերին:

«Մի քանի տարի առաջ պաշտոնական Ստեփանակերտը առաջարկ է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որպեսզի տոնական օրերին, լինեն դրանք ազգային, միջազգային , թե կրոնական՝ երկու կողմերը զերծ մնան զինադադարի ռեժիմի խախտումներից: Բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում դա, այլ սրում է իրավիճակը հենց նախատոնական, հետտոնական օրերին: Մենք դրան պատրաստ ենք ու ամեն ինչ անելու ենք կասեցնելու և հետ մղելու համար»,-ընդգծեց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ ադրբեջանական կողմը կորուստներ է կրել ու հետ նահանջել: