տուն Լուրեր Ադրբեջանական կողմը կիրառել է թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Ադրբեջանական կողմը կիրառել է թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

95
0

107_mm_11

Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրետանային և հրաձգային զենքերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

107_mm_4

107_mm_3

107_mm_2

107_mm_1

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն